Որտեղ կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը
«Մանկական Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է լեհական Կրակովում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Կերրան։
«Սա ֆանտաստիկ իրադարձություն է, որը տեղի է ունենալու Կրակովում։ Չեմ կարող սպասել»,- ասել է նա։
2018 թվականին Լեհաստանի ներկայացուցիչ 13-ամյա Ռոքսանա Վենգելը հաղթել էր մրցույթում, որը կայացել էր Մինսկում։
«Մանկական Եվրատեսիլի» կանոնների համաձայն, ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի», մրցույթը չի անցկացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է։ Այն վայրը, որտեղ կանցկացվի հաջորդ մրցույթը, որոշվում է ներկայացված հայտերի հիման վրա։
«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույցում Հայաստանը ներկայացնող Լևոնը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում