Օրբելյան. Հաշվի առնելով ճնշումները դատարանի նկատմամբ, շատ լավատեսական լինել չէինք կարող
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը, դատարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով որոշումը, նկատեց, որ կալանքի երկարացման ու կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները միացնելով դատարանը հրաժարվել է արդարադատության իրականացումից, նաև ըստ էության հրաժարվել է քննության առարկա դարձնել գրավի միջնորդությունը։
«Դրանից ելնելով պատրաստել ենք վերաքննիչ բողոքը։ Հաշվի առնելով ճնշումները դատարանի նկատմամբ, շատ լավատեսական լինել չէինք կարող։ Չնայած հույս կար, որ բերված արգումենտները դատարանը կողմից պետք է քննության առարկա դառնային»,-ասաց փաստաբանական խմբի անդամը։
Օրբելյանն ընդգծեց, դատարանը չի քննել գրավի կիրառման վերաբերյալ իրենց միջնորդությունը։
«Գրավի վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնել տրամաբանական չի, քանի որ դատարանը դիրքորոշում է հայտնել, բայց թիմով քննարկելուց հետո չի բացառվում, որ եկող շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացվի»,-ասաց նա։
Հույս հայտնեց, որ երկուշաբթի իրենք կունենան դատարանի որոշումը։
«Եթե երկուշաբթի այն մեզ չհասնի, մենք կտեսնենք ձգձգելու միտում, քանի որ անձը կալանքի տակ է, անազատության մեջ է։ Բացի այն հիմքերից, որ ակնհայտ են և ի սկզբանե տեղյակ էինք, խոսքը վերաբերում է օրինական դատարանին ու 300, 300.1 հոդվածներին հետադարձ ուժ տալուն, որ այդ երկու արգումենտները բացառում էին որևէ կերպ հետապնդումը, էլ չեմ ասում կալանքը, պատրաստել ենք։ Մյուս արգումենտների համար կարևոր է որոշման մեջ առկա հիմնավորումները»,-նշեց Օրբելյանը։
Հիմնավորումներն ուսումնասիրելուց հետո ՄԻԵԴ ուղարկվելիք երրորդ բողոքում հնարավոր է ներառել արդարադատություն իրականացնելուց խուսափելու հանգամանքը, երբ դեկտեմբերի 26-ին ազատության հետ կապված միջնորդությունը չի քննվում, նաև ներառելու ենք քաղբանտարկյալի հետ կապված հանգամանքները։
«Դա չի նշանակում, որ բողոքը վերաբերելու է բացառապես քաղբանտարկյալին, որովհետև 18-րդ հոդվածը ներառում է կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքների խախտում»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, որոշման հրապարակումից հետո չի հասցրել տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Որոշումը ներկայացնելուց հետո եթե անհրաժեշտություն լինի իրավական մասով հայտարարություն կանեն փաստաբանները, քաղաքական մասով՝ նրա գրասենյակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
- Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
- Ալումյան. Պատճառաբանությունն ընդունելի չէ
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- Օրբելյան. Մենք կպնդենք, որ փաստաբանների ու ՀՔԾ միջնորդությունները միասին չքննեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան