Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ․ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարը անդրադարձել է հունվարի հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։
Տոիվո Կլաարը թվիթերում գրել է․«Ոգևորված եմ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է, և Եվրամիությունը հավատարիմ է աջակցելու այս գործընթացին»։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում էր, որ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ ու համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության շուրջ։ Համանախագահները նաև ընդգծել էին տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացման համար հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը»։
Encouraged by the recent meeting in Paris of Foreign Ministers of Armenia and Azerbaijan. Preparing the populations for peace is crucial and the EU is committed to supporting this process.
— Toivo Klaar (@ToivoKlaar) January 18, 2019
Հարակից հրապարակումներ`
- Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան
- Թոմաս դը Վաալ. ԼՂ հարցով հասարակության մեջ բարդ քննարկումներ սկսելու Ժամանակն է
- Տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը. Տիգրան Աբրահամյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
- Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին