Արման Փաշիկյանը մոտ է չեմպիոնի տիտղոսի նվաճմանը
Ավարտին են մոտենում Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թ. շախմատի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում տեղի է ունեցել 7-րդ տուրը: Կենտրոնական պարտիայում առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել 2-րդ հորիզոնականում ընթացող Սամվել Տեր-Սահակյանի հետ:
Sport.panorama.am-ը գրում է, որ 7-րդ տուրում կարևոր հաղթանակ է տոնել Տիգրան Պետրոսյանը: Մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել Շանթ Սարգսյանը: Արամ Հակոբյան-Զավեն Անդրիասյան և Ռոբերտ Հովհաննիսյան-Հայկ Մարտիրոսյան պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արման Փաշիկյանը վաստակել է 5,5 միավոր և 1,5 միավորով առաջ անցել 2-4-րդ հորիզոնականներում գտնվող Տիգրան Պետրոսյանից, Սամվել Տեր-Սահակյանից և Ռոբերտ Հովհաննիսյանից: Այսօր կայանալիք 8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Արման Փաշիկյանը կմրցի Տիգրան Պետրոսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա