Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված է 23 ֆիլմ
Բեռլինի 69-րդ կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագիր է ընդգրկվել 23 ֆիլմ 25 երկրից։ Փառատոնը բացվելու է Լոնե Շերֆիգի The Kindness of Strangers ֆիլմով։ m24.ru –ի հաղորդմամբ, փառատոնին 20 ֆիլմ առաջին անգամ են ցուցադրվելու։ Բացի այդ, հիմնական ծրագրում ընդգրկված է յոթ կին ռեժիսորի ֆիլմ։
Բեռլինի 69-րդ կինոփառատոնը կայանալու է փետրվարի 7-17-ը։ Փառատոնի խորհրդանիշը արջն է։ Այս տարի պաստառներին ներկայացված են արջի հագուստով մարդիկ՝ խորհրդանշելով այն, որ խորհրդանիշ-արջի և փառատոնի միջև մշտապես կանգնած են իրական մարդիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան