Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության ոգով. Գուտերեշ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Ձերդ գերազանցություն,
Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարևոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության ոգով:
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին և նպատակներին: Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց, Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ հետ և Ձեր կառավարության հետ՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության եւ ամրապնդման ուղղությամբ:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը», - կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
- ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Լի Կեցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Նազարբաևն էլ շնորհավորեց Փաշինյանին
- Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
- Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին
- Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան