Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը, ով 2018թ. հունիսի 5-ից զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը:
Թերթը գրել է, որ Վարդանյանը 2016-2018թթ. աշխատել է «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբում Էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ղեկավար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալ: Իսկ ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանը կնշանակվի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան