Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ մնացել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան մոտ 30 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության և հազիվ է փրկվել: Այդ մասին պատմել է Պուգաչովայի ընկերուհի Միլա Անդրեևան, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով vokrug.tv-ն:
Անդրեևան պատմել է, որ տարիներ առաջ Պուգաչովան իր նախկին սիրելիի՝ Սերգեյ Չելոբանովի պատճառով որոշել է պլաստիկ վիրահատության դիմել: Նա Պուգաչովայից 12 տարով փոքր էր:
«Ալլան գնացել էր Շվեյցարիայում գտնվող կլինիկա, որտեղ էլ պլաստիկ վիրահատություն էին արել, սակայն այն անհաջող է անցել. նա վարակում էր ստացել: Նրա ջերմությունն անընդհատ բարձրանում էր, նիհարել էր, Ալլային նայելն ահավոր էր: Փառք Աստծո, Մոսկվայում բժիշկները նրան փրկեցին, երբ վիճակն ավելի էր վատթարացել»,- պատմել է Միլա Անդրեևան:
Այդուհանդերձ, այս վիրահատությունից հետո երգչուհու և կոմպոզիտորի հարաբերությունները չլավացան: Պուգաչովան բաժանվեց Չելոբանովից:
Նշենք, որ ապրիլի 17-ին ռուսական էստրադային պրիմադոննա կդառնա 70 տարեկան: Այդ օրը նա հոբելյանական համերգ կունենա Կրեմլում: 9 տարվա դադարից հետո դա կլինի երգչուհու առաջին համերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան