«168 Ժամ». «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անցյալում են»
«168 Ժամ» թերթի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ անդրադառնալով հունվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, ասել է. «Սերգեյ Լավրովի նմանատիպ հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գործընթացում ներկայումս մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ադրբեջանը, գործելաոճ փոխել է Ադրբեջանը, ջանքեր է ներդնում Ադրբեջանը այս իշխանության հետ գործընթացը սկսելու ուղղությամբ, և որոշակի փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը, որը երկար ժամանակ չէր համաձայնում իրականացնել Վիեննայի օրակարգը, «Դուշանբեում ընդառաջ գնաց» և համաձայնության եկավ ուղիղ կապ հաստատելու առաջարկի շուրջ:
«Սա դիտարկվում է՝ որպես Արբեջանի կողմից արված քայլ: Ադրբեջանն անընդհատ ազդակներ է հղում, որ պատրաստ է կարգավորման և այլն, համապատասխան աշխատանք նաև միջնորդների հետ է տարվում, այդ թվում՝ Ռուսաստանի: Հայաստանն էլ իր հերթին՝ իր շահերը պետք է այս գործընթացում իրացնի»,- ասել է նա:
Ֆալգենգաուերը նաև հայտարարել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն անցյալում է: Նրա խոսքով՝ ըստ ամենայնի, նոր իշխանություններն այս հարցում այլ ուղիով գնացին՝ այլ համաձայնություններ ձեռք բերելով Ադրբեջանի հետ, խոսքն ուղիղ կապի մասին է կողմերի միջև:
Գնահատելով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրություններում ներառված ձևակերպումները «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին էլ ասել է, որ դա նոր երևույթ է, և նման ձևակերպմամբ հաղորդագրություններ ինքը չի հիշում կարգավորման բանակցային գործընթացի վերջին տարիների ընթացքում: «Դա էլ հիմք է տալիս նշելու, որ ինչ-որ բան փոխվել է կողմերի մոտ»,- նկատել է նա:
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ այս հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ:
«Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան