ԵՄ-ն ողջունում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է, որ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտաքին գործերի նախարարների հանդիպումները, որոնցից վերջինը 2019թ․-ի հունվարի 16-ին Փարիզում էր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի դրական ազդակներ է հղում։
«Եվրամիությունն ակնկալում է դրանց արդյունքների լիակաժեք իրագործում, ներառյալ ԱԳ նախարարների վերջին համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուհստակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև բանակցություններին նոր էներգիա հաղորդելուն ուղղված քայլերի քննարկումը:
Եվրամիությունը շարունակում է իր լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին, այդ թվում նաև Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ-ի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահությունն ամրապնդելու միջոցով:
Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ․ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է
- Թոմաս դը Վաալ. ԼՂ հարցով հասարակության մեջ բարդ քննարկումներ սկսելու Ժամանակն է
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան