Արդարության համար պայքարողը ...
«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Հրանտ Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության, իսկ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել՝ Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի՝ ետևից գլխին արձակած երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու´ր»։
Դինքի հուղարկավորության ընթացքում մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում: «Ակոս»-ի խմբագրատան առաջ, որտեղ սպանվել էր Դինքը, տասնյակ հազարավոր մարդիկ պարզել էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ:
Նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը, մտավորական Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիա յում։ Օսմանյան կայրսության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակ է։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Հրանտ Դինքը Թուրքիայում առաջիններից էր, որ սկսեց գրել Հայոց ցեղասպանության, թուրքահայ համայնքի և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, Թուրքիայում ժողովրդավարության արմատավորման խնդիրների մասին:
Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»։
Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն ավելի քան 11 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը։
Հարակից հրապարակումներ`
- Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը
- Դինքի գործով վկա
- «Ռընոդո» մրցանակ՝ Հրանտ Դինքի մասին պատմող գրքի համար
- Ստամբուլում փողոցներից մեկն այսուհետ Հրանտ Դինքի անունն է կրում
- Եվրոպայի խորհուրդը Թուրքիայից պահանջում է արագացնել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը
- Սերժ Թանկյանը՝ Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխության ժյուրի
- Նոր մանրամասներ են պարզվել Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալի մասին
- Դինքի սպանությունից հետո թուրք դերասանուհին ներողություն է խնդրել իր ամերիկահայ ծանոթից
- Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել
- Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել. թուրքագետ
- Դինքի գործով կասկածյալ. «Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են»
- Ալի Բուհարա Մեթե. «Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին»
- Դինքի մարդասպանին «անվտանգության նկատառումներից ելնելով» տեղափոխել են մենախուց
- Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում
- Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
- Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո է տեղի ունեցել Ստոկհոլմում
- Թբիլիսիում բացվելու է թուրք լուսանկարչի ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին
- Քուրդ կուսակցապետը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ
- Գարո Փայլանը անցել է Հրանտ Դինքի դպրոցը . Սաֆրաստյան
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
- ԵԽԽՎ-ն կոչ է անում ամբողջությամբ հետաքննել Հրանտ Դինքի սպանության հանգամանքները
- Եվրոպական խորհրդարանում նշվելու է Հրանտ Դինքի սպանության տարելիցը
- Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը մասնակցել են նաև թուրքեր
- Թուրք հոդվածագիր. «Հրանտ Դինքի առաջ մեր վիզը ծուռ է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան