Զեյնալյանն ու Բաթոյանը՝ նախարարներ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է կառավարության անդամներին։
Արդարադատության նախարար է նշանակվել Արտակ Զեյնալյանը, հիշեցնենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության անդամ է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից երեկ ազատված Զարուհի Բաթոյանն այսուհետ կզբաղեցնի նախարարի պաշտոնը։
Նախարարների մեծ մասը վերանշակվել են։
Այսպես, Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար է նշանակվել, Արայիկ Հարությունյանը՝ ԿԳ նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար, Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳ նախարար, Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար։
Չեն նշանակվել գյուղատնտեսության, սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Օպտիմալացման խնդիրը փող խնայելը չէ
- Փաշինյան. Ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան