«Հրապարակ». Նոր համաձայնագիրը կտա բոլոր հարցերի պատասխանը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Գազի սակագինը գոնե մեկ տարվա կտրվածքով չի փոփոխվելու։ Այս պահին «Գազպրոմ Արմենիայի» հետ ընթացող բանակցությունները հնարավոր է երկար տևեն, բայց գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու գազի կորուստների, նրանց շահույթների հաշվին, ինչը, եթե անկեղծ` փոքր չէ»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:
Առ այս պահը հայտնի չէ` իրականում գազը թանկացել է 15, թե՞ 30 դոլարով։ Նկատի ունենք այն, որ մինչ այս, սահմանին գազը 135 դոլար էր՝ 15 դոլարը սուբսիդավորում էր «Գազպրոմը»` Հայաստանի 20 տոկոս մասնաբաժինը գնելու դիմաց։ Պայմանագիրը դեկտեմբերին ավարտվել է, հիմա, փաստորեն, գազը սահմանին արժե 165 դոլար՝ այդ 15 դոլարի ճակատագիրն ինչպե՞ս է «տնօրինվելու»։ «Բոլոր ծախսերը` թե՛ սուբսիդավորման, թե՛ մնացած, հոգալու է «Գազպրոմ Արմենիան»»: Ի դեպ, պնդում կա, որ «Գազպրոմն» իրականում 50 դոլարի թանկացման հայտ է ներկայացրել, և դա քայլ առ քայլ են կյանքի կոչելու, ռուսական աղբյուրները չեն բացառում, որ տարվա կեսին կրկին գազը թանկանա, նաև մատակարարման ծավալները կրճատվեն, ինչպես եղավ Ուկրաինայում։
«Առաջիկայում «Գազպրոմի» և Հայաստանի միջև կնքվելիք համաձայնագիրը պատասխան կտա այդ բոլոր հարցերին. սպասենք»: Իսկ «Գազպրոմ Արմենիային» մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ սուբսիդավորման հարցը միանշանակ չէ․ «Բանակցությունների ընթացքում, իհարկե, շատ բան պարզ կդառնա, բայց ես իրենց փոխարեն այդքան միանշանակ չէի պնդի»:
Ի դեպ, անցած ուրբաթ ԱԺ-ում «Իմ քայլը» ֆրակցիայի փակ նիստի ժամանակ Փաշինյանը խոսել է նաև գազի մասին՝ հորդորել հարցերի դեպքում ասել հետևյալը. «Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, անհանգստանալու որևէ հարց չկա։ Այնպես չէ, թե հնարավոր է, գնով պայմանավորված, Հայաստանը, ինչպես նախկինում, ինչ-որ բան զիջի Ռուսաստանին։ Վստահեցնում եմ՝ նման բան չի լինելու»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան