Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին. Մ. Գրիգորյան
«Այդ դեպքերը եղել են պլանավորված և կազմակերպված պետական մակարդակով»,- այսօր՝ Բաքվի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկման ընթացքում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը։
Նա թվարկեց երեք ուժ, որը մասնակցել է այդ ամենին՝ Սովետական Ադրբեջանի իշխանությունները, Ադրբեջանի ընդդիմությունը՝ ազգային ճակատը, որը ձգտել է իշխանության ու հակահայ քաղաքականության հարցում միասնական են եղել իշխանության հետ, և երրորդը՝ կենտրոնական իշխանությունները՝ Գորբաչովի ղեկավարությամբ։
Գրիգորյանի խոսքով՝ Գորբաչովը ոչինչ չէր ձեռնարկում, որպեսզի կանգնեցնի այն սարսափը, որը կատարվում էր Բաքվում։
«Ադրբեջանի ՄԻՊ կոչեցյալը դեռ հունվարի 10-ին մի մեծ փաստաթուղթ է հրապարկել ու ուղարկել բոլոր միջազգային ատյաններին, որի ամեն մի տառը լի է ստով, նենգափոխությամբ և մեղքը բարդած է հայկական կողմի վրա։ Ես ուղղակի զարմանում եմ՝ ինչու է լռում Հայաստանի ՄԻՊ-ը։ Այո երեկ Արցախի ՄԻՊ-ը հանդես եկավ հայտարարությամբ, բայց ուր է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը, էլ չեմ ասում Ադրբեջանի տարածած հրեշավոր ստերի պատասխանը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ժողովուրդների համերաշխությանը՝ Մարինա Գրիգորյանն ընդգծեց. «Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, որևէ խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին։ Միայն այն պայմաններում, երբ Ադրբեջանը կընդունի իր մեղքը, կճանաչի իր գործած հանցանքները, կապաշխարի, նոր կարելի է խոսել ինչ-որ հնարավորության մասին, որպեսզի ժողովուրդները իրոք ապրեն համերաշխության և խախաղության պայմաններում»։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգողը տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում ԱՄՆ-ում ծանոթացել են 60 հազարից ավելի Բաքվի հայերի հետ, որոնք 90-ականների կեսերին այնտեղ են տեղափոխվել հատուկ ծրագրով։ Անցկացրել են հարցազրույցներ նրանց, որոնցից մոտ 150-ը տեսագրվել և տեղ են գտել «Սովորական ցեղասպանություն» նախագծում։
Գրիգորյանն ասաց, որ Բաքվի հայությունն արդեն սկսում է ուժ և գործոն դառնալ ժամանակակից գործընթացներում։
«Անցել է 29 տարի և Բաքվի հայերը նույնպես մտածում են այն մասին, որ դիմեն դատական ատյաններ՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները։ Ուզում եմ հույս հայտնել, որ Բաքվի ջարդերը, Սումգայիթի ցեղասպանությունը վերջապես գործոն կդառնան բանակցային գործընթացում։ Եվս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում մեր պատգամավորներին, մանավանդ նրանց, ովքեր մասնակցելու են միջազգային պառլամենտական գործընթացներին, ծանոթանալ նյութերի հետ և ներկայացնել միջազգային հարթակներում»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես այն մարդը չեմ, որ ասեմ տանուլ եմ տվել այս դաշտում. Լարիսա Ալավերդյան
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ Բաքվում կատարված բռնություններին
- «Արցախը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում»
- Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է այս 30 տարիների ընթացքում. Մարինա Գրիգորյան
- Սումգայիթը ուսումնասիրվելու մեծ անհրաժեշտություն դեռ ունի. Մարինա Գրիգորյան
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Ապրում էինք մշտական վախի մթնոլորտում»
- Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Մայրս լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում»
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն»-ը` արաբերենով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին