ԱՄՆ-ում 1.4 միլիոն դոլար արժողությամբ կոմիքսների հավաքածու են գողացել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռաթոն քաղաքում փակ պահեստից գողացել են «Բեթմենի» մասին կոմիքսների գիրքը, որը գնահատվում է 1,4 մլն դոլար։ RT-ն գրում է, որ հավաքածուն կազմված է եղել շուրջ 450 կոմիքսներից և ներառել է նաև «բեթմենի» ավելի վաղ հրատարակությունները։
Հավաքածուի սեփականատեր Ռենդի Լոուրենսը հայտարարել է, որ կորուստի մասին իմացել է հունվարի 9-ին։ Դրանից հետո նա դիմել է ոստիկանություն։
Նրա կարծիքով, գողությանը մասնակից կարող է եղած լինել պահեստի աշխատողներից մեկը, որը հետաքրքրված է կոմիքսներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան