ՀՀԿ մամուլի խոսնակ. «Այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահը». «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք .«Իրենց մերձավորների, կուսակիցների համար ավելորդ հանձնաժողովներ են ստեղծում, այս խորհրդարանը առանց ընդդիմության խորհրդարան է, եւ սա ոչ միայն ես եմ ասել, այլեւ բազմաթիվ ՀՀԿ-ին դեմ քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը…Մարդիկ գտնում են, որ չկա իրական ընդդիմություն»,- լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա խայտառակություն է որակել, իր խոսքով բոլոր այն խոստումների դրժումը, որը տվել է իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ:
«Փաշինյանը տվել է թռիչքային զարգացման խոստում, թռիչքային զարգացում չկա, նա տվել է կախարդական փայտիկով խոստում, դա էլ չկա, հիմա էլ ասում են՝ հեղափոխություն էր, դրա համար զարգացում չկա: Ասեմ, որ Վրաստանում էլ է հեղափոխություն եղել, բայց տնտեսական աճ գրանցվեց, նույնն էլ Ուկրաինայում, մենք իրեն տվել ենք 9,7 տոկոսանոց տնտեսական աճով երկիր, այսօր Համաշխարհային բանկն արդեն 4,1 է տալիս, իսկ բյուջեում 4,9 է»,-նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան