ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետերը փետրվարի 1-ին կքննարկեն անդամ պետությունների տարածքով գազի տարանցման գնագոյացման մոտեցումները: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեզ անհրաժեշտ է մշակել կոնսենսուսային մոտեցում: Այս հարցը վարչապետերի մակարդակով կքննարկվի փետրվարի 1-ին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա պարզաբանել է, որ գազի գնագոյացման մոտեցումների որոշման հարցն ուրբաթ քննարկվել է նաև հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:
«Կան տարբեր մոտեցումներ, և այժմ մենք պետք է գտնենք կոնսենսուս: Մասնավորապես, մոտեցումներից մեկն այն է, որ տարանցման գինը պետք է ընդհանուր լինի բոլոր երկրների համար, չպետք է ավելի բարձր լինի այն գներից, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնությունում:
Երկրորդ մոտեցումն, ըստ նրա, այն է, որ գազի տարանցման արժեքի որոշման մեթոդը բերում է վերազգային մակարդակի: Երրորդ դիրքորոշումն էլ այն է, որ երկրների ազգային կառավարությունները ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն իրավասու են որոշելու տարանցման գինն իրենց երկրի ներսում:
«Երկրների միջև տրանզիտը որոշվում է միջազգային համաձայնագրերով»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին