Ես այն մարդը չեմ, որ ասեմ տանուլ եմ տվել այս դաշտում. Լարիսա Ալավերդյան
«Նորանկախ Հայաստանում գործադիր, թե օրենսդիր մարմնի կողմից, որևէ անգամ չի ընդունվել մի պարզ բանաձև, հայտարարություն, որով Բաքվի հայության նկատմամբ դաժան վերաբերմունքն ու ջարդերը կորակվեն ցեղասպանական գործողություններ»,- այս մասին նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ այսօր Բաքվի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ որպես ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր, ժամանակի առաջադրել է ԱԺ-ին ընդունել մի առաջարկություն, եթե ոչ օրենք, 1988-92 թվականների բոլոր գործողությունները որակել որպես ցեղասպանական գործողություններ, կամ որպես Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության շարունակություն. «Պատկերացրեք՝ մերժվել է։ Ես պնդել եմ մինչև վերջ, որ պատրաստ եմ նոր փոփոխություններով ներկայացնել այն, բայց այդպես էլ չեղավ, քանի որ հետագայում ոչ մի պատգամավոր իր վրա չվերցրեց այդ հայտարարության շուրջ շարունակել աշխատանքը»։
Ալավերդյանը անուններ չնշեց, բայց ասաց որ եղել են այն ժամանակ պատգամավորներ, որոնք այսպես են արտահայտվել. «Տիկին Լարիսա, բերել եք անսպասելի առաջարկություն, մենք դեռ չենք հասունացել։ Շատ ավելի դաժան էր մյուսը, ով ասաց հետևյալը՝ տիկին Լարիսա, եթե մենք ամեն մի տրամվայից ընկածին անվանենք, որ ցեղասպանություն է եղել, մենք չենք կարողանա Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստը դարձնել միջազգային հանրության կողմից ճանաչված»։
ՀԿ գործադիր տնօրենը շեշտեց, որ ինքն այդ մարդը չէ, որ ասի, թե տանուլ է տվել այս դաշտում։
«Մեր ՀԿ-ն կդիմի արդեն յոթերորդ գումարման ԱԺ-ին՝ առաջարկելով մի շարք միջոցառումներ, լսումներ, որ ինչ-որ մի պատգամավոր իր վրա վերցնի, եթե ոչ օրենքով, այլ գոնե առաջարկությամբ կամ հայտարարությամբ հանդես գա, և ԱԺ-ն վերջապես ընդունի այն պարզ իրողությունը, որ այն ինչ անում է Ադրբեջանը մինչ այսօր, ցեղասպանական քաղաքականություն է»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ Բաքվում կատարված բռնություններին
- «Արցախը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում»
- Եթե միջազգային կառույցներն իրերն իրենց անուններով չկոչեն, դա կարող է տանել այլ գործողությունների. ադրբեջանագետ
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Ապրում էինք մշտական վախի մթնոլորտում»
- Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Բաքվում նրանք կազմակերպել էին համակենտրոնացման ճամբար»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Միայն այն բանի համար, որ ես հայ եմ ծնվել, ինձ պետք էր սպանել»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Մայրս լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Երիտասարդ հային ուղղակի նետեցին գնացքի տակ»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. ականատեսների վկայություններ