Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«1990 թվականի հունվարի 13-19-ը հայերի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած ջարդերը քաղաքականություն էր, որն իրականացվում էր Ադրբեջանի և Խորհրդային միության ղեկավարների կողմից»,- Բաքվի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի հայկական ջարդերը 1988 թվականի Սումգայիթում սկսած ջարդերի շարունակությունն էր։
«Ցավոք, իրողությունն այդ օրերին այնպիսի էին, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր էր վերահսկել, ամբողջական տեղեկատվություն ստանալ մեր հայրենակիցների ճակատագրերի մասին։ Դեպքերից շուրջ 30 տարի անց շարունակում ենք նորանոր փաստեր, վկայություններ ի հայտ բերել ջարդերի վերաբերյալ, որոնք նաև բացահայտում են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության շարունակությունը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Բանախոսը նշեց, որ անհասկանալի պատճառով Հայաստանում դեռևս այդ ջարդերին իրավական գնահատական տրված չէ. «Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր։ Աշխատանքներ տարվում են առավելապես փորձագիտական, լրատվամիջոցների մակարդակով»։
Մանրամասները՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան
- Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին. Մ. Գրիգորյան
- Ես այն մարդը չեմ, որ ասեմ տանուլ եմ տվել այս դաշտում. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան