«Հրապարակ». Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ֆորումին մասնակցում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Կարեն Կարապետյանը, ով այնտեղ մեծ թվով հանդիպումներ ունեցավ:
Փաշինյանի թիմը ևս լրջորեն պատրաստվում է, սակայն երեկ կառավարությունում չգտանք մի «կենդանի պաշտոնյա», որից հնարավոր լիներ ճշտել մանրամասները, հատկապես, թե ով է ուղեկցելու Փաշինյանին: Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա։ Ի դեպ, խոսակցություն կա, որ նշանակվելու է կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի ղեկավար` «Ազատություն» ՌԿ-ի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին