Մեքսիկայում պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ
Մեքսիկայում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել: Այս մասին, ըստ «Ռիա նովոստի»-ի, տեղի լրատվամիջոցներին հայտնել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը:
Ինչպես հաղորդվում է պայթյունը տեղի է ունեցել, այն ժամանակ երբ տեղի բնակիչները ապօրինաբար փորձել են վառելանյութ գողանալ:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ դեպքի վայր են ուղևորվել «Ռեմեքս» ընկերության ներկայացուցիչները և զինվորականներ:
«Իդալգոյի ՆԳ նախարարին ես հրահանգել եմ աջակցություն ցուցաբերել տուժածների ընտանիքներին»,-ասել է նահանգապետ Օմար Ֆայադը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան