Նոր Մոսկվայում թալանել են հայ գործարարի տունը
Նոր Մոսկվայում թալանել են հայ գործարար Սերգեյ Ղազարյանի տունը։ «Ռեն TV»-ի փոխանցմամբ, գողերը ներս են մտել անտառի կողմից, մուտք են գործել ապակին կոտրելու միջոցով։
Նախնական տեղեկություններով, նրան տարել են երկու չհրկիզվող պահարան, որոնց մեջ եղել են թանկարժեք զարդեր ու ավելի քան մեկ մլն ռուբլի գումար։
Տուժածն այս պահին Դուբայում է, այդ պատճառով չի կարողացել ներկայացնել գողացած իրերի ցուցակը, խոստացել է դա անել վերադառնալուն պես։
Նշվում է, որ չարագործներն իրենց հետ տարել են նաև տեսագրությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին