Ուկրաինայի Պետկինոն 2018-ին 139 ֆիլմ ու սերիալ է արգելել
Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունը 2018 թվականին արգելել է 139 ֆիլմի ու սերիալի ցուցադրություն, հայտարարել է գործակալության նախագահ Ֆիլիպ Իլյենկոն:
«2018-ին կապված օրենսդրությանը անհամապատասխանության հետ, արգելվել է 139 ֆիլմի ու սերիալի ցուցադրություն»,- ֆեյսբուքում գրել է պաշտոնյան:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, արգելված ֆիլմերի ցանկում են ռուսական ժամանակակից ՝ «Տուգանային գումարտակ», «Բալլադ ռմբակոծչի մասին», «Մայոր Պուգաչովի վերջին մարտը», «Հատուկ նշանակության գործակալը 3» սերիալները: Ինչպես նաև լիամետրաժ ֆիլմեր «Լեգենդ համար 17», «Գիշերային պահակ» և «Ցերեկային պահակ», «Սերը մեծ քաղաքում 2«: Արգելքի տակ են հայտնվել նաև 90-ականների որոշ ֆիլմեր:
2015 թվականին Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենքը, որը թույլատրում է արգելել ֆիլմերի, սերիալների ցուցադրությունը և այն երգերի հնչեցումը, որոնք գովերգում են Ռուսաստանի ուժային կառույցները: Ուկրաինայի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ արգելը վերաբերում է բոլոր ռազմատենչ ֆիլմերին և սերիալներին, որոնք նկարահանվել են 1991 թվականից հետո, նաև Ռուսաստանում 2014 թվականից հետո ստեղծվածները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին