Պլովդիվը՝ Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք
Բուլղարական Պլովդիվ քաղաքն հանդիսավոր ընդունել է 2019 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը։ Պլովդիվը եվրոպայի հնագույն քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել են պատմական տարբեր շրջանների մասին վկայող շերտեր՝ անտիկ, հին հռոմետական, Բյուզանդական, Օսմանյան։ Ի պատիվ պատմական ժառանգության և մշակութային բազմազանության՝ Պլովդիվն ընտրել է «Միասին» կարգախոսը։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
«Մեզ համար «Միասինն» ուղղակի կարգախոս չէ, նպատակ է, որին մենք ուզում ենք հասնել մշակույթի և արվեստի միջոցով»,- ասել է Պլովդիվ-2019 ծրագրի գեղարվեստական ղեկավարը։
Մշակութային տարվա շրջանակում նախատեսված է շուրջ 500 տարաբնույթ միջոցառումներ, որոնք կանցկացվեն ինչպես Պլովդիվում, այնպես էլ Բուլղարիայի տարբեր քաղաքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան