Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ընտրել՝ ինչ ճանապարհով ծննդաբերել
Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս ստիպված չեն ստանալ տղամարդկանց համաձայնությունը ծննդաբերության ժամանակ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով National-ին, գրում է, որ հիմա կանայք կարող են ինքնուրույն որոշել, թե ինչպես են ծննդաբերելու՝ ներառյալ կեսարյան հատումը կամ ցանկացած այլ վիրահատական միջամտություն:
Կանանց թույլատրվում է տեղեկություններ ստանալ իրենց հղիության և ծննդաբերության ամսաթվի մասին առանց տղամարդ-խնամակալի ստորագրության:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում 40 հազար կին վարորդական վկայական է ստացել՝ վարելու արգելքի հանումից հետո
- Սաուդյան Արաբիայի կանայք ամուսնալուծության մասին կտեղեկանան սմս-ի միջոցով
- Սաուդյան Արաբիայում թույլ են տվել կանանց տաքսի քշել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին