Փաշինյան. Օպտիմալացման խնդիրը փող խնայելը չէ
Պետական համակարգի ուռճացվածությունը հիմնավորելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում միջազգային վիճակագրական տվյալներ վկայակոչեց։ Ասաց՝ ընդունված է 9-11 աշխատողի համար լինի մեկ ղեկավար։
«Իսկ մեր պետական համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում։ Կան նաև այնպիսի բաժիններ, օղակներ, որտեղ կան ղեկավարներ՝ բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ, բայց չկան այսպես ասած ենթականեր։ Դա էլ բերում է անարդյունավետության ու հավելյալ ծախսերի, քանի որ պարզվում է՝ ղեկավարներն ավելի շատ են, քան աշխատակիցները»,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի, պետական համակարգում մեծ թվով աշխատակիցներ պահելու հետևանքով ցածր են լինում աշխպատավարձերն ու մոտիվացիան, իսկ օպտիմալացման նպատակներից մեկն էլ պատշաճ աշխատավարձեր ապահովելն են,
«Այստեղ խնդիրը փող խնայելն ու կրճատելը չէ»,-ասաց նա։
Գործադիրի ղեկավարի խոսքով, նախարարությունների թիվը կրճատելու կարևոր միտումներից ու մղումներից մեկը կարգավորումների խստությունը հնարավորինս նվազեցնելն է, որպեսզի այն ինչ-որ հնարավոր է ինքնակարգավորվի՝ ինքնակարգավորվի, իսկ պետական կարգավորման տիրույթում մնացող գործառույթները լինեն նվազագույն ու պարզեցված։
«Ինչքան կոմպակտ լինի պետական համարակրգը, այնքան ստիպված կլինենք կարգավորումները կրճատել»,-ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է
- Մինչ նախարարությունների օպտիմալացումը մարդկանց պետք է աշխատանքի տեղավորեին. Գագիկ Մակարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան