Երևանում օրը ցերեկով մեքենայի վրա հարձակվելու, կրակելու դեպքով կան բերման ենթարկվածներ
Երևանում օրը ցերեկով մի քանի երիտասարդներ հարձակվել են իրենց ճանապարհ չզիջած մեքենայի վրա, հարվածել դռների ապակիներին, նրանից մեկն էլ ոչ ավելի, ոչ պակաս հանել է զենքն ու կրակել մեքենայի ուղղությամբ, հենց այն պահին, երբ դիմացով ուղևորներով լի երթուղային էր անցնում։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկում։
«Վարորդների միմյանց չզիջելու պատճառով տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ վիճաբանության կողմերից կան բերման ենթարկվածներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնել են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին