#10տարի առաջ. Ինչպես են փոխվել համաշխարհային առաջնորդները
Սոցիալական կայքերում #10տարի առաջ հեշթագով ֆլեշմոբ է իրականացվում, համեմատվում են տաս տարի առաջվա և այսօրվա նկարները։ Իսկ ինչպե՞ս են այս ընթացքում փոխվել համաշխարհային առաջնորդները։ Եվրանյուզը ներկայացրել է լուսանկարներ։
Հոկտեմբերին լրացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 67-ամյակը։ 10 տարի առաջ Ռուսաստանի նախագահը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում։
2009 թվականին 64-ամյա Անգելա Մերկելն արդեն Գերմանիայի կանցլերն էր։
10 տարի առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ում 65-ամյակը կլրանա այս տարի, Լյուքսեմբուրգի վարչապետն էր։
2009 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 52 տարեկան էր, նա այլ սանրվածքով էր, աշխատանքի և թոշակների հարցերով պետական քարտուղարն էր։ Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետն է 2016 թվականի հուլիսի 13-ից։
10 տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում 73-ամյակը կլրանա այս տարի, վառ կարմրավուն մազերով էր, գործարար էր և Հանրապետական կուսակցության անդամ։
2009 թվականին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը 22 տարեկան էր, ղեկավարում էր Ավստրիայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան