Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է
Այսօր, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։
Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։
Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ նաև ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ մի խախտեք օրենքը, հարգեք միմյանց իրավունքներն ու պահպանեք համակեցության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է լինելու օրինազանցությունների կանխման ու հայտնաբերման գործում»,- հայտնում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին