Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել Շարլիզ Թերոնի հետ
Հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթը սկսել է հանդիպել գործընկերուհու՝ դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Sun-ին:
Ըստ պարբերականի՝ նրանք սկսել են հանդիպել 2018 թ-ի դեկտեմբերից: Ի դեպ Փիթին և Թերոնին ծանոթացրել է դերասանուհու նախկին ընկերը՝ Շոն Փենը:
Զույգը միասին հանրության առաջ հայտնվել է «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի ցուցադրության ժամանակ, որի պրոդյուսերը Բրեդ Փիթն է։
Նշվում է, որ Թերոնի հետ սիրավեպը 56-ամյա դերասանի համար բաժանումից հետո, կարծես թե, առաջին լուրջ հարաբերություններ են:
Հիշեցնենք, որ 2018 թ-ի ապրիլին լրատվամիջոցները սկսեցին խոսել այն մասին, որ 56-ամյա Բրեդ Փիթը սիրավեպ ունի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ճարտարապետ Ների Օքսմանի հետ: Նրանք հանդիպել էին համատեղ նախագծի վրա աշխատելու ժամանակ, իսկ հետո նրանց ընկերական հարաբերությունները վերածվել էին սիրայինի: Սակայն 42-ամյա Ներին հեռացել էր հոլիվուդյան դերասանից, բայց նա հենց այնպես չէր հեռացել, այլ սկսել էր հանդիպել միլիարդատեր Բիլ Էկմանի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին