Երևանում մանկապարտեզի տնօրեն է ձերբակալվել
Երևանում ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցավոր արարք կատարելու մեջ։
Այս պահին այլ մանրամասներ չհայտնեցին, նշեցին, որ քիչ անց դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն կտարածի։
Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։