Լուկաշենկո. Հայաստանը եղել ու մնում է Բելառուսի հուսալի գործընկերը
Բելառուսը պատրաստ է համագործակցել իր արտասահմանցի գործընկերների հետ՝ հարգանքի, անկեղծության ու պարկեշտության սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այսօր նրան իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի, Ավստրիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Թունիսի, Չեխիայի, Սալվադորի, Չեռնոգորիայի դեսպանները։
Լուկաշենկոն կարճ բնութագրել է երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները։ Հայաստանի մասին նա ասել է. «Հայաստանը եղել ու մնում է Բելառուսի հուսալի գործընկերը, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում հիմնական միություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում»։
Նա նշել է, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակ կա, ինչպես նաև ցանկացած նախագծերի մասնակցելու պատրաստակամություն, այդ թվում Հայաստանի տարածքում, որը հետաքրքիր կլինի հայ գործընկերներին։