Միացյալ Թագավորությունը վավերացրեց ԵՄ-Հայաստան համաձայնագիրը
Միացյալ Թագավորությունը ևս վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Մեծ Բրիտանիան այդպիսով դարձել է համաձայնագիրը վավերացրած ԵՄ թվով 10-րդ երկիրը»,-գրել է պատգամավորը։
Լուրը հաստատել է նաև Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Թվիթերի իր էջում նա գրել է. «Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ - Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքելով տարածված այս տեղեկատվությանը, ընդգծել է.
«Ձեր ուշադրույթյունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թաագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի ունեցել դեռևս անցյալ տարի:
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թավականի հուլիսի 11-ին:
Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը (Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement ), ինչը նշանակում է, որ անցյալ տարի տեղի ունեցած վավերացումը պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ»:
Հարակից հրապարակումներ`
- ԼՀԿ պատգամավորները Եղոյանից հետաքրքրվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հետ կապված աշխատանքներից
- «168 Ժամ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի՞ մյուս տարի
- Աշոտյան. Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին
- Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Շվեդիայի դեսպան. Մեր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-ԵՄ Հհամաձայնագրի վավերացումը
- Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան