Մահացել է «Ռեմբոյի» և «Տերմինատորի» պրոդյուսերը
Հունվարի 20-ին, 75 տարեկանում մահացել է կինոպրոդյուսեր Էնդրյու Ջորջ Վայնան։ Նա մահացել է Բուդապեշտի իր տանը, երկարատև հիվանդությունից հետո։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։
Վայնան ծնվել է 1944 թվականին Բուդապեշտում, 12 տարեկանում Կարմիր Խաչի օգնությամբ արտագաղթել է Կանադա, ավելի ուշ հայտնվել է Լոս Անջելեսում և սովորել Կալիֆորնիայի համալսարանում։ Այնտեղ նա սկսել է աշխատել կինեմատոգրաֆիայի ամբիոնում, ավելի ուշ հիմնել է ֆոտոընկերություն, Հոնկոնգում կեղծամների արտադրության ընկերություն և եղել է կինոթատրոնի կառավարիչ։
Վայնայի անվան հետ կապված է շուրջ 50 ֆիլմ։ Ի թիվս այլոց նա եղել է առաջին երեք «Ռեմբո»-ների, երկու Տ«երմինատորի» պրոդյուսերը։ 2011 թվականի հունվարից Վայնան Հունգարիայի կառավարական կոմիսար է, որը պատասխանատու է երկրում կինեմատոգրաֆիայի պահպանման և զարգացման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան