Սարկիսովը չմասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» դեմ հանդիպմանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը չի մասնակցել Ադրբեջանի «Գաբալայի» դեմ կայացած ստուգողական հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Դավիթ Յուրչենկոն մասնակցել է առաջին խաղակեսին, ապա փոխարինվել:
Ի դեպ` բոլոր գոլերը խփվել են երկրորդ խաղակեսի ընթացքում: «Ենիսեյը» Թուրքիայում շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել: Հաջորդ ընկերական հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 24-ին` մրցելով ռումինական «Վիտորուլի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան