Բլեֆը չի անցնելու. ԵՄ-ն ոչ միամիտ է, ոչ էլ կարելի է նրան խաբել. քաղաքագետ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը նորմալ հունով է ընթանում, և ՀՀ կառավարության կողմից նախապատրաստած ճանապարհային քարտեզը շատ տպավորիչ է։Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրներին, բազմիցս հայտարարել է և հիմա էլ հայտարարում է, որ ԵՄ-ն գոհ չէ հայկական կողմի ներկայացրած ճանապարհային քարտեզի նախագծից։Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ՝ խնդրելով գնահատել համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ հնարավոր զարգացումները։
Panorama.am- Պարոն Շիրինյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի առնչությամբ՝ նշելով, որ վավերացման գործընթացը ԵՄ որոշ երկրներում բավականին առաջ է գնացել: ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը ամիսներ շարունակ տրաաբանորեն հակառակ կարծիքն է հայտնում։ Դուք, որպես քաղաքագետ, ինչպե՞ս եք գնահատում գործընթացի տեմպերը։
Լևոն Շիրինյան- Արմեն Աշոտյանին հարց ունեմ տալու։ Ի՞նչ է՝ ինքը գործակալական ցա՞նց ունի։ Նա պետք է մեզ ասի՝ ինչ կապեր ունի։ Կարող է՝ օտար հետախուզությունների շահեր է ռեալիզացնում, հետևապես մենք իրեն հավատալու ոչինչ չունենք։
Անձամբ ես համաձայնագրի վավերացման գործընթացը դրական եմ տեսնում։ Որքան հետևում եմ Պյոտր Սվիտալսկիին, նա Հայաստանի հետ շատ հետևողական, բարեկիրթ և չափի մեջ է աշխատում։ Իսկ գոհ լինել-չլինելը կապված է թավշյա հեղափոխության իրականացման և նրա իդեալների ռեալիզացման խնդրի հետ։ Մենք Սվիտալսկիին կամ մեր այսօրվա իշխանություններին չհավատալու հիմք չունենք։
Panorama.am- Նոր Հայաստանի պայմաններում, ՀՀ-ԵՄ համաձայանգրի իրականացման ընթացքը, փաստորեն, բնականոն են համարում։
Լևոն Շիրինյան- Այո, բնականոն, դա հավասարկշռության հայեցակարգի շրջանակներում է, երբ Հայաստանը մի կողմից փորձում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները բարձրացնել հավասար գործընկերության մակարդակի, մյուս կողմից՝ բացվում է դեպի աշխարհ՝ դեպի ԵՄ, ԱՄՆ և Չինաստան։ Դա բխում է մեր պետության շահերից։
Panorama.am- Պարոն Շիրինյան, իսկ բնականո՞ն է, որ ԵՄ մի քանի երկրներ անընդհատ ձգձգում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը։
Լևոն Շիրինյան- Ինձ թվում է՝ նրանք հետևում են Հայաստանին։ ԵՄ պետությունները մեր երկրից սպասում են դեմոկրաացում, ռեֆորների խորացում։ Հավանաբար արագությունը դրանով են չափում։ Կարծում եմ՝ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին։ Այդ կառույցը հաշվի է առնում, թե որքան է Հայաստանն անկեղծ դեպի Եվրոպա ընթացքի մեջ։ Սա Հայաստանի համար չափազանց կարևոր է։
Panorama.am- Դատելով քաղաքական գործընթացներից՝ հավանական համարո՞ւմ եք, որ համաձայանգիրն այս տարվա ընթացքում ամբողջությամբ, ԵՄ բոլոր երկրի կողմից վավերացվի։
Լևոն Շիրինյան- Դժվար հարց է։ Արտաքնապես կարող ենք ասել՝ այո, բայց չգիտենք, թե ներքին ինչ խութերով է գնում այդ գործընթացը։ Կարելի է ենթադրել՝ այո, բայց եթե չվավերացվի էլ, ողբերգություն չարժե դարձնել։ Կարծում եմ՝ պետք է բևեռվել ոչ թե ժամանակի, այլ բովանդակության վրա։ Կարևորը քաղաքական գործընթացն ու նրա ուղղորդումն են՝ դրական ելևեջներով։ Բացառապես մեզնից է կախված, թե Նիկոլ Փաշինյանը որքանով անկեղծ, խորքային բարեփոխումների կգնա, և որքան մեծ հաջողության կհասնենք։ Բլեֆը չի անցնելու։ Նրանք ոչ միամիտ են, ոչ էլ կարելի է խաբել։ Ամեն դեպքում, առաջարկում եմ համաձայնագրի վավերացման ժամկետի վրա չկենտրոնանալ, այլ կենտրոնանալ խնդիրների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Միացյալ Թագավորությունը վավերացրեց ԵՄ-Հայաստան համաձայնագիրը
- ԼՀԿ պատգամավորները Եղոյանից հետաքրքրվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հետ կապված աշխատանքներից
- Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան
- «168 Ժամ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի՞ մյուս տարի
- Աշոտյան. Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին
- Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան
- Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Շվեդիայի դեսպան. Մեր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-ԵՄ Հհամաձայնագրի վավերացումը
- Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին