Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին:
Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:
Հունվարի 18-ին դատարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հույս էր հայտնել, որ երկուշաբթի իրենք կունենան դատարանի որոշումը։
«Եթե երկուշաբթի այն մեզ չհասնի, մենք կտեսնենք ձգձգելու միտում, քանի որ անձը կալանքի տակ է, անազատության մեջ է»,-նշել էր փաստաբանը։
Հիշեցնենք, որ դեռևս 18.01.2019 թ․ պաշտպանների կողմից նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն դատական ակտը պաշտպաններին, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չտրամադրելով ընդհանուր իրավասության դատարանը խոչընդոտում է բողոքարկման իրավունքի իրացումն՝ անհարկի ձգձգելով վերաքննիչ ատյանում գործի քննության ժամկետները:
«Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը դատարանի կողմից՝ միաժամանակ արձանագրելով ներպետական դատական ատյանների անարդյունավետությունը»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Օրբելյան. Հաշվի առնելով ճնշումները դատարանի նկատմամբ, շատ լավատեսական լինել չէինք կարող
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան