ԱՄՆ-ում մարզիկ, իսկ Թուրքիայում՝ ահաբեկիչ
Անկարան ԱՄՆ-ից պահանջում է հանձնել հայտնի թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերին, որը խաղում է Նյու Յորք Նիքս թիմում։ Մարզիկը բացահայտ քննադատում է Էրդողանին, նաև կապեր է պահպանում Ֆեթհուլահ Գյուլենի հետ, որին Թուրքիայի իշխանությունները վտանգավոր դավադիր են համարում։
Անկարան մեղադրել է Կանտերին ահաբեկչության մեջ և Ինտերպոլի միջոցով նրան ձերբակալելու օրդեր է տվել։
«Այո, ես իրականում պարբերաբար հանդիպում եմ պարոն Գյուլենի հետ, երկու-երեք շաբաթը մեկ։ Կարող եմ ասել, որ ոչ մի դավադրության մասին խոսք չկա։ Գյուլենը հանդես է գալիս համընդհանուր խաղաղության համար։ Իսկ ես ուղղակի բասկետբոլ եմ խաղում։ Թուրքական կառավարությունը մեղադրում է ինձ ահաբեկչության մեջ միայն այն բանի համար, որ բացահայտ ելույթ եմ ունենում իշխանությունների դեմ»,- Եվրանյուզին ասել է մարզիկը։
Հունվարի սկզբին Կանտերը հայտարարել է, որ թիմի հետ չի գնա Լոնդոն հերթական հանդիպման, քանի որ վախենում է իր կյանքի համար։ Նա սպառնալիք է համարում նախագահ Էրդողանի գործակալներին, ով, նրա խոսքով, «երկար ձեռքեր ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին