Մարիա Գևորգյանը` Հայաստանի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց կանանց Հայաստանի շախմատի առաջնությունը: Հիանալի մրցելույթներ ունեցավ և Հայաստանի չեմպիոն հռչակվեց Մարիա Գևորգյանը:
Վերջինս 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն: Գևորգյանը չեմպիոնի կոչումը վերջին 4 տարվա մեջ նվաճում է 3-րդ անգամ: Մրցանակային եռյաում տեղ զբաղեցրին նաև Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա չեմպիոնուհի Մարիա Կուրսովան առողջական խնդիրների պատճառով 4-րդ տուրից հետո դադարեցրել էր մրցելույթները Հայաստանի առաջնությունում: