ԵԽԽՎ նախագահ․ Կազմակերպության ապագան վտանգված է
«Մենք չպետք է մոռանանք այն բարդ իրավիճակի ծագման հիմքերի մասին, որում մենք այժմ գտնվում ենք՝ ի պատասխան այնպիսի քաղաքական զարգացումների, որոնք դուրս են եկել միջազգային իրավունքի սահմաններից, ինչպես նաև անդամ երկրների պարտավորությունների մասին՝ ներառյալ ֆինանսականը։ Այժմ անհրաժեշտ է ելք գտնել՝ հաշվի առնելով այս երկու կարևոր կետերը»,-այսօր այս մասին հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությունը, որը հրաժարվում է ԵԽ բյուջեին հատկացումներ անել, մոտ 30մլն եվրո, պնդելով անվերապահորեն վերականգնել ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները, որոնցից նրանք զրկվել են 2014թ․-ին՝ Ղրիմի՝ ՌԴ-ին անդամակցությունից հետո։
«Այն իրավիճակը, երբ մի մի անդամ երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ներկայացված չէ Վեհաժողովում, բայց մասնակցում է կազմակերպության այլ մարմինների աշխատանքներին, անարդյունավետ է ու բացասական ազդեցություն է ունենում մեր՝ ողջ մայրցամաքում որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների պահապանների գործունեության վրա»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն։
ԵԽԽՎ նախագահը նշեց, որ կազմակերպության ապագան վտանգված է, ուստի իրենց պարտականությունն է լուծում գտնել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան