Աղասի Ենոքյանը բացատրում է, թե ինչու Փաշինյանը տարվա սկզբից նետվեց մամուլը լռեցնելուն
Քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը համարում է, որ 2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի:
Նա գրել է. «Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, և, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում։
Դրա փոխարեն հանրային օրակարգ են նետված բազմաթիվ այլ խնդիրներ՝ էկոլոգիա, կոռուպցիա, մարդու իրավունքներ, մահապարտների իրավունքներ, ԼԳԲՏ և կենդանիների իրավունքներ, և այլն։ Իհարկե, դրանք բոլորն էլ Հայաստանի զարգացման համար կարևոր են, բայց այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ։
Այս կեղծ օրակարգի տարածման կարևորագույն պատճառը ընդդիմության բացակայությունն է։ Դժվար է պատկերացնել, որ Բարգավաճ կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը։
Արտախորհրադարանական ըմդդիմությունը իշխանության կորստից և ընտրություններում պարտությունից հետո դեռևս իր վերքերն է լիզում։
Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը և այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն։ Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին։ Այնուհետեւ նրան կից փորձագետները սկսեցին խոսել այս ոլորտում սեփականության բերաբաշխման անհրաժեշտության մասին։ Լիլիթ Մակունցը խորացնում է Նիկոլ Փաշինյանի միտքը և հասարակության երախտագիտությունն է պահանջում լրատվամիջոցներին չճնշելու համար։
Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը»։
Հարակից հրապարակումներ`
- «Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա
- Ցավալի է, որ հիմա դա անում է մեր օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը. Ա.Օհանյան
- Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
- Սամ մուժ, սամ ժենա
- «Հակապետական քարոզչություն» խորհրդային դարձվածքը չի կարող համատեղվել ներկայի հետ. Դոյդոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան