Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Այսօր տեղի ունեցավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ երգահան, մասնագիտությամբ բժիշկ Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ներկայացված էր երկու թեկնածու՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը և Վահան Արծրունին։
Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ, իսկ Վահան Արծրունու թեկնածությանը՝ 21 անդամ:
Այպիսով, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ պաշտոնում Արմեն Աշոտյանին կփոխարինի Վահան Արծրունին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում