Արցախում վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են մահացել
Արցախի Շահումյանի շրջանում Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին ուղևորներով ավտոմեքենան գլորվել է ձորով հոսող գետը։
ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Տեղ հասնելուն պես պարզվել է, որ Հայաստանի Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Օ. Գ.-ն իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով վարորդը և նույն գյուղի բնակիչներ, ուղևորներ՝ Ա. Ի.-ն, Է. Հ.-ն տեղում մահացել են, իսկ Ա. Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում:
Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան