«Թագ» սերիալում Ջիլիան Անդերսոնը կմարմնավորի Մարգարետ Թետչերին
Ամերիկացի դերասան Ջիլիան Անդերսոնը «Թագ» սերիալում մարմնավորելու է Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Daily Mail-ին, գրում է, որ 50-ամյա դերասանուհին մարմնավորելու է «երկաթե լեդիին», ով եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը 1979-1990 թվականներին։ Անդերսոնը կհայտնվի սերիալի չորրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները կսկսվեն այս ամառ, այն կթողարկվի 2020 թվականին։
Ջիլիան Անդերսոնն առավել հայտնի է որպես ԿՀՎ-ի գործակալ Դանա Սկալլիի դերակատարուհի «Գաղտնի նյութեր» հեռուստատեսային սերիալում, որտեղ խաղացել է բոլոր 9 եթերաշրջաններում։ Նա Emmy և «Ոսկե գլուբուս» մրանակակիր է։
«Թագ» սերիալը պատմում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մասին 1974 թվականից՝ նրա ամուսնության պահից։ Առաջին երկու եթերաշրջաններում թագուհուն մարմնավորել է դերասանուհի Քլեր Ֆոյը, իսկ երրորդ և չորրորդ եթերաշրջաններում գլխավոր դերը կատարում է Օլիվիա Կոլմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան