Խառատյանը «Գարդեմարիներ»-ում դերը «գողացել է» իր ընկերոջից
ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հայտարարել է, որ խորհրդային «Առաջ, գարդեմարիներ» ֆիլմում Ալյոշա Կորսակի դերը ստացել է պատահաբար։ news.ru-ի հաղորդմամբ, իրականում, նա չպետք է նկարահանվեր այդ կինոնկարում։
5-րդ ալիքի եթերում դերասանը խոստովանել է, որ այդ դերն արդեն խաղացել էր իր լավ ընկեր Յուրի Մորոզը։ Այնուամենայնիվ, նա հրաժարվել էր մասնակցել նախագծին իր ռեժիսուրական դեբյուտի պատճառով:
Օպերատոր Անատոլի Մուկասեին է առաջարկել, որ այդ դերը կատարի Խատառյանը։
«Ես սկսեցի խաղալ այդ դերը ի շնորհիվ Մուկասեի, ի շնորհիվ երգերի և նրա, որ ես հայտնվեցի ճիշտ տեղում ճիշտ վայրում։ Բայց իրականում իմ նախնիներն են, որոնք, ինչպես պարզվել է, մի քանի սերունդ եղել են գարդեմարիններ և ծառայել են ռուսական նավատորիմ»,- հայտարարել է դերասանը։
«Առաջ, գարդեմարիներ» չորսմասանոց ֆիլմը նկարահանվել է 1986-1987 թվականներին, պրեմիերան կայացել է 1988 թվականի հունվարի 1-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան