Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
Գործակալության տվյալներով, կողմերը պայմանավորվել են արագացնել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։
Ինչպես նշվում է, Թրամփը և Էրդողանը նաև համաձայնել են միջոցներ ձեռնարկել Իսլամական պետության ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում Թրամփի նախկին ներկայացուցչին մեղադրել էին ահաբեկիչներին սատարելու մեջ։