«Իմ քայլը»-ում մարզպետների պարգևավճարների մասին հարցը չեն քննարկել
«Մենք ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ թիրախավորվում են ոչ թե անձինք, այլ՝ խնդիրների բովանդակային կողմը: Ձևավորվում է նաև քաղաքական կառուցողական դիսկուրս», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Անդրադառնալով մարզպետների պարգևավճարների մասին լուրերին՝ ասաց. «Որքանով տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես օրենքը թույլատրում է։ Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պիտի նշենք, որ պարգևատրումները միայն մարզպետարաններում չեն եղել, եղել են հենց նույն Ազգային ժողովում, հենց նախորդ գումարման ԱԺ-ում, այսինքն բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են, և եթե ունենք այդ մոտեցումը, մենք պետք է հասկանանք, այսինքն մի կառույցի համար մենք դա ընդունելի համարու՞մ ենք, մյուսի դեպքում ո՞չ»։
Խոսելով ընդհանրապես պարգևավճարների ինստիտուտից՝ Մակունցը նշեց. «Անկեղծ ասած չգիտեմ ինչ հաճախականությամբ է օրենքը թույլ տալիս պարգևավճարները, բայց այստեղ խնդիրը ցածր աշխատավարձներն են և լավագույն աշխատողները տարվա ընթացքում խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն։ Ինչ վերաբերում է մարզպետի՝ ինքն իրեն ու տեղակալներին պարգևավճարներ տալուն, նորից եմ նշում՝ օրենքը թույլ է տալիս»։
Նա ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունում մարզպետների պարգևավճարների մասին հարցը դեռ չեն քննարկել և չի կարող խմբակցության դիրքորոշումը հայտնել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց նաև, որ իրենց դեռ չեն քննարկել նախարարությունների օպտիմալացման հարցը։
«Ոստիկանության ու ԱԱԾ հետ կապված մեր դիրքորոշումն այն է, որ այս կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանի նկատմամբ: Խորհրդարանն այսօր արդեն ունի այդ լծակները: Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը։ Բայց իմ անձնական կարծիքով՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և չպետք է ունենան քաղաքական ուղղվածություն»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան