
Ռոնալդուն փորձում է Մարսելոյին «Ռեալից» տեղափոխել «Յուվենտուս»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հնարավոր է դառնա թուրինյան «Յուվենտուսի» խաղացող։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է դարձել, որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին զրկել է բրազիլացի ֆուտբոլիստին հիմնական կազմից ավելորդ քաշի պատճառով։
AS-ի տվյալներով, «Յուվենտուսի» հարձակվող Ռոնալդուն առաջարկում է նախկին թիմակցին հեռանալ նրանից և գալ իր թիմ։ Նշվում է, որ Մարսելոն պատրաստ է քննարկել տրանսֆերի պայմանները, եթե այդպես էլ մնա ներկա դիրքում։ Բրազիլացի մարզիկի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 2022 թվականի ամռանը։