Ռուսաստանում վարչական գործեր են հարուցել «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի դեմ
«Ռոսկոմնադզոր»-ը վարչական գործեր է հարուցել ամերիկյան «Ֆեյսբուք» և «Թվիթեր» սոցիալական ցանցերի դեմ՝ ռուս օգտատերերի տվյալների պահոցների տեղայնացման մասին Ռուսաստանի օրենքը խախտելու համար։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին։
Նշվում է, որ ընկերությունները «Ռոսկոմնադզոր»-ին տրամադրել են պաշտոնական պատասխաններ՝ ՌԴ-ում ռուս օգտատերերի անձնական տվյալների բազայի տեղայնացման հաստատման պահանջից հետո:
«Դրանք կոնկրետ տեղեկություններ չեն պարունակում ոչ օրենսդրության ներկայիս իրականացման մասին, ոչ էլ ապագայում այդ ստանդարտների իրականացման ժամկետների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ 2018 թվականի դեկտեմբերին «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել էր, որ գերատեսչությունը «Ֆեյսբուք»-ին և «Թվիթեր»-ին պահանջներ է հղել այդ օրենքի կիրառման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում