Սերենա Ուիլյամսը հաղթեց աշխարհի թիվ 1 ռակետին
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության 1/8 եզրափակչում առավելության է հասել աշխարհի թիվ 1 ռակետ, Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպի նկատմամբ: 1 ժամ, 47 րոպե տևած պայքարում աշխարհի թիվ 16 ռակետը հաղթել է 6:1, 4:6, 6:4 հաշվով և հաջորդիվ ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովայի հետ:
«Ինտենսիվ հանդիպում էր` բարդ խաղարկումներով: Այսպիսի խաղերի համա՞ր եմ մնում սպորտում: Պարզապես սիրում եմ թենիս խաղալ: Հալեպն աշխարհում համար առաջինն է և հիանալի թենիսիստուհի է: Հանդես եկա այնպես, ինչպես ցանկանում է: Գիտեի, որ կարող եմ: Ես իսկական մարտիկ եմ և երբեք չեմ հանձնվում, պայքարում եմ յուրաքանչյուր միավորի համար: Իմ աշխատանքն է խաղալ Ձեզ համար, և ես դա անում եմ սիրով»,- ասել է Սերանա Ուիլյամսը: